Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Լևոն Տեր-Պետրոսյան. Ո՞վ ասեց Ղարաբաղի հարցը չի լուծվում

Լևոն Տեր-Պետրոսյան. Ո՞վ ասեց Ղարաբաղի հարցը չի լուծվում
22.03.2017 | 17:53

ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սկզբում ՀՀ և Ադրբեջանի միջև տարաձայնությունները հսկայական էին, այսօր դրանց թիվը հասել է ընդամենը մեկ-երկու հարցի՝ հայտարարեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ԼՂ հակամարտությունը չի լուծվում։ «Ո՞վ ասեց՝ չի լուծվում, ուղղակի բանակցությունները հենց դրա համար են, որ կողմերը փորձում են որքան հնարավոր է ավելի շահեկան դարձնեն իրենց համար, և Հայաստանն է պայքարում, դրա համար, և Ադրբեջանն է, բնականաբար, պայքարում»,- ասել նա։ Խոսելով փոխզիջումների մասին՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ եթե Ադրբեջանը պատրաստ չլիներ փոխզիջումների, ընդհանրապես չէր մասնակցի Մինսկի խմբի աշխատանքներին։

«Երկու կողմն էլ համաձայն են փոխզիջումների, բայց երկու կողմն էլ փորձում է կորզել որքան հնարավոր է շահեկան պայմաններ իր համար։ Սա բնական ընթացք է, այդպես է եղել բոլոր պլանների մեջ՝ և փուլայինի, և փաթեթայինի և ընդհանուր։ Ի վերջո, գալիս է մի պահ, որ կողմերն ասում են՝ այո, կամ՝ ոչ»,- ասել է Տեր-Պետրոսյանը։

Դիտվել է՝ 1480

Մեկնաբանություններ